Թուրքիայի տարածքում վրանային ճամբարներում ապաստանած սիրիացի փախստականների թիվը հասել է 230 հազարի: Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալային:
Սիրիացի փախստականները հիմնականում տեղակայված են Շանլիուրֆա, Հաթայ և Գազիատեպ նահանգներում:
Թուրքիայից բացի` սիրիացի փախստականները ապաստան են գտել հարևան արաբական երկրներում՝ Լիբանանում, Իրաքում և Հորդանանում:
Սիրիայում կառավարական ուժերի և զինված ընդդիմության պայքարը շարունակվում է 2011 թվականի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ ընթացքում զոհվել է ավելի քան 60 հազար մարդ, ավելի քան 230 հազարը դարձել փախստական: Մոտ 3 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի:









































