Ճապոնիայի կառավարությունը պատրաստել է արտակարգ ծախսերի ծրագիր՝ երկրի տնտեսությունը 110 միլիարդ դոլարով վերականգնելու համար:
Ինչպես հաղորդում է NHK հեռուստաընկերությունը, նախարարների կաբինետն ընդգծել է դեֆլյացիային վերջ դնելու և մասնավոր սեկտորում ներդրումներն ապահվելու անհրաժեշտության մասին: Բացի այդ, կառավարությունը մտադիր է ավելի քան 20 միլիարդ դոլարի ներդրում կատարել հասարակական աշխատանքների ծրագրերում: Ծրագիրն իր մեծ ներառում է ինչպես բյուջետային, այնպես էլ մասնավոր միջոցների հատկացում՝ հին շինություններն ավելի սեյսմակայուն դարձնելու համար:
Հիշեցնենք, որ 2012 թ. վերջում Ճապոնիայում կայացած ընտրությունների արդյունքում Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կրկին հնարավորություն ստացավ ձևավորել կառավարություն. երկրի վարչապետ դարձավ Սինձո Աբեն:









































