«Լոս-Անջելես Լեյքերս»-ի պաշտպան Քոբի Բրայանթն NBA-ի ռեկորդ է սահմանել՝ մարզական կարիերայի ընթացքում ոչ դիպուկ նետումների քանակով:
36-ամյա լեգենդար խաղացողը երեկ կայացած «Մեմֆիս»-ի հետ խաղում 26 նետումից դիպուկ է կատարել 10-ը:
Այժմ նրա ակտիվում կա 13.421 շեղ նետում, որը 4-ով ավել է «Բոսթոն»-ի նախկին պաշտպան Ջոն Հավլիչեկի ցուցանիշից:
Հիշեցնենք, որ «Լեյքերս»-ը երեկ 6-րդ պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում 7-րդ խաղում:






































