Ռիհաննան Instagram-ի իր պրոֆիլը թարմացրել է Սպիտակ տան լուսանկարներով, որտեղ երգչուհին ներկայացել է «Սկանդալ» հեռուստասերիալի հերոսուհու կերպարով: Պարզվել է, որ Ռիհաննան անցյալ հանգստյան օրերն անցկացրել է Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հետ քննարկելով երիտասարդության շրջանում հանցագործության մակարդակի իջեցման սոցիալական նախագծերին ուղղված համատեղ աշխատանքը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Լուսանկարներում Ռիհաննան Սպիտակ տան մուտքի մոտ է: Լուսանկարներից մեկում նա դիմում է վարչակազմի ղեկավար Սայրուս Բինին (սերիալում՝ Ջեֆ Փերի)՝ խնդրելով ներս թողնել իրեն:











































