Նորվեգիայի կառավարությունը մերժել է տեղի մուսուլմանական համայնքի պահանջը, որով պնդում են հիջաբը ծառայողական հագուստի մաս դարձնել:
Այս մասին գրել է The Foreigner հրատարակչությունը, որը հղում է կատարել վերջերս Մշակույթի նախարար դարձած 29-ամյա պակիստանուհի Խադիա Տաջիկի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ 2009թ-ին Առաջընթաց կուսակցությունը պահանջել էր արգելել մուսուլմանական ծիսակատարությունները, ինչպես նաև հասարակական վայրերում փարանջա և նիկաբ կրելը, սակայն բնակչությունը չաջակցեց այդ պահանջին: Այսօր երկրում քննարկվում է դպրոցներում հիջաբ կրելու հարցը, որը նորվեգական հասարակությունը երկու ճամբարների է բաժանել:
Նորվեգիայի անվտանգության ծառայության ղեկավար Յաննե Քրիստիանսենը համոզված է, որ ծայրահեղական իսլամը առաջվա պես սպառնում է Նորվեգիայի բնակիչներին:
«Վերջին տարիներին մենք Նորվեգիայում մուսուլմանների ծայրահեղականացման գործընթաց ենք նկատում, ովքեր այդպիսով մեր երկրի և բնակչության թշնամիներն են դառնում: Այդ մարդիկ կապեր են հաստատում արտասահմանյան իսլամիստների հետ: Նրանք սովորում են ճամբարներում և մասնակցում են զինված պայքարին, այնուհետև վերադառնում են Նորվեգիա»,- ասել է անվտանգության ծառայության ղեկավարը:









































