Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Վաչե Տերտերյանը չի կարծում, որ իրեն կնշանակեն նախարար

Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանն այսօր «Լավագույն համայնք 2014» մրցանակաբաշխության ժամանակ «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների միացումը, քանի որ դրանք գոնե գործառույթներով իրար հետ որեևէ կապ չունեին և դա ինչպես կարող է ազդել տարածքային կառավարման հետագա աշխատանքների վրա, պատասխանեց. «Ես համաձայն չեմ, որ որևէ կապ չունի, որովհետև գործադիր իշխանությունն ընդհանրապես մի միասնություն է և աշխատում է մի գաղափարի շուրջ, մի ուղղվածությամբ: Թե ինչ կառուցվածքով, սա արդեն այլ խնդիր է: Ամեն պարագայում, ամեն ժամանակաշրջանում կառուցվածքները կարող են այս կամ այն կերպ փոփոխվել և հարմարացվել օրվա հրամայականին կամ օրվա խնդիրներին»:

Ինչպես հայտնի է՝ ԱԺ-ն քննարկում է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունը, որով առաջարկվում է «էլ ավելի արդյունավետ կառավարման համակարգ ապահովելու համար» արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը: Մեկ այլ կետով կստեղծվի նոր՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:

Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեցինք թե, փաստորեն, այսօրվա հրամայականն այն էր, որ այդ երկու կառույցները միանայի՞ն, նաև խնդրեցինք նշել մի նմանություն այդ երկու նախարարությունների գործառույթների մեջ՝ հարցնելով, թե սա ավելի քաղաքակա՞ն փոփոխություն էր: «Նաև քաղաքական,-ասաց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով,- բայց նաև բովանդակային առումով տարածքային կառավարման նախարարության հիմնական գործառույթները տարածքային զարգացման ծրագրերն են: Տարածքային զարգացման ծրագրերը պիտի ուղղված լինեն նաև որոշակի առումով լանդշաֆտի, երկրում առկա ռիսկերի, տեխնոաղետների, մարդածին աղետների կառավարմանը կամ էդ ռիսկերի նվազեցմանը: Ահա ձեզ բովանդակային ընդհանրություն: Բայց մյուս կողմից, պետք է նայեք ոչ թե ընդհանրություններին, այլ թե այս գործառույթները որքան կարող են մեկը մյուսին լրացնել և էֆեկտիվ դարձնել: Այս տեսանկյունից կարծում եմ, որ օրինակներ կարելի է բազմաթիվ բերել»:

Մեր հարցին, որ ասել է, թե՝ մինչ այժմ կառավարությունը չի՞ գիտակցել, որ այդ քայլի դեպքում կարելի է լավագույն կառավարում ապահովել, Տերտերյանն ասաց. «Մինչև հիմա չենք արել, որովհետև դա ակտուալ չի եղել կամ ամենաակտուալը դա չի եղել: Հիմա դա գտել ենք ակտուալ, արել ենք, և վտահ եմ, ավելի արդյունավետ կլինի կառավարության գործունեությունը»:

Մեր հարցին, թե ինքը կցանկանա՞ ղեկավարել նոր նախարարությունը, Վաչե Տերտերյանն ասաց, թե չի կարծում, որ իրեն կնշանակեն նախարար:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում