Թուրքիայում ռազմական դպրոցների կուրսանտներին արգելել են դիտել «Գահերի խաղ» հեռուստասերիալը: Այս մասին գրում է Hurriyet պարբերականը: Համապատասխան հոդվածը երկրի զինված ուժերի ներկայացուցիչները հավելել են կրթական կանոնների «ուսանողների պաշտպանություն» բաժնում:
Այնպիսի սերիալների դիտման արգելքը, ինչպիսին է «Գահերի խաղը», նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ կուրսանտներին զերծ կպահի «սեռական շահագործումից, պոռնոգրաֆիայից, բռնությունից, ոտնձգությունից և բացասական վարքագծի այլ դրսևորումներից»:









































