Իսպանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն առաջին անգամ իր ակումբի ֆուտբոլիստի հետ մեկնել է ՖԻՖԱ-ի գալա-ներկայացմանը:
Պերեսը կուղեկցի «Ռեալ»-ի պորտուգալացի աստղ Քրիշտիանու Ռոնալդուին «Ոսկե գնդակ»-ի հանձնման պաշտոնական արարողությանը` Ժոզե Մոուրինյոյի բացակայության պարագայում:
Հիշեցնենք, որ պատվավոր մրցանակի հավակնորդներ են նաև «Բարսելոնա»-ի ներկայացուցիչներ Լիոնել Մեսսին և Անդրես Ինյեստան:






































