Աշխարհում խոշորագույն համացանցային Google ընկերությունը նշել է ուղղափառ Սուրբ Ծնունդը իր որոնողականի գլխավոր էջում տոնական լոգոտիպով:
Google-ի տոնական լոգոտիպը փոխվել է երկուշաբթի: Այնտեղ պատկերված են նվերների տուփեր: Տուփերից յուրաքանչյուրի վրա պատկերված է եղել Google-ի տառերից մեկը: Տոնական լոգոտիպը հայտնվում է այն ժամանակ, երբ որոնում են Սուրբ Ծնունդ արտահայտությունը: Այն դեպքում, երբ տվյալ երկրում գերակայում է կաթոլիկ հավատքը, Google-ը էջի վրա տեղակայել է կաթոլիկ Սուրբ Ծնունդին բնորոշ լոգոտիպեր 2012 թ. դեկտեմբերի 25-ին:
Google ընկերությունը տարբեր լոգոտիպեր է տեղակայում որոնողական ծառայության էջին՝ նշելով այս կամ այն արժանահիշատակ իրադարձությունը կամ մարդուն:







































