Ավելի ու ավելի հաճախ մեր մոլորակի վրա գլոբալ տաքացման հետևանքով այնպիսի տարրերային աղետներ են տեղի ունենում, ինչպիսին տապը, ջրհեղեղները, երաշտները: Մարդու համար ամենամեծ վտանգը ներկայացնում է ջրի մակարդակի բարձրացումը, որը կարող է բերել մարդկանց բնակության վայրերի կորստի: Գլոբալ տաքացման վտանգը մարդկությանը նորանոր խնդիրների առաջ է կանգնեցնում ոչ միայն գիտնականներին, այլև բիզնեսմեններին: Նրանք, ովքեր կսկսեն պատրաստվել դեպքերի նման զարգացման, շահեկան դիրքում կմնան: Ձեզ ենք ներկայացնում ապագայի լողացող հանգստյան գոտին, որի վրա շատ հավանական է արդեն շրջագայություններ իրականացվեն:
Իտալական Michele Puzzolante կոնստրուկտորը որոշել է զբաղվել գլոբալ տաքացման խնդրով, մասնավորապես, ծովերում ջրի մակարդակի բարձրացմամբ: Նա ներկայացրել է լողացող հյուրանոցի լուսանկարները, որը հետագայում կարող է հայտնվել զբոսաշրջային ոլորտում:
Michele Puzzolante-ի Solar Floating Resort (SFR) լողացող կղզին ինքն իրեն էներգիայով է ապահովելու արևի ճառագայթների միջոցով: Դա ամբողջությամբ էկոլոգիապես մաքուր շքեղ հյուրանոց է լինելու, դրա հետ մեկտեղ ամբողջությամբ ավտոմատ:


















































