Վայոց Ձորի նոր մարզպետ է նշանակվելու Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հարություն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ»:






































