Ամերիկյան հեռուստաշոուների հաղորդավար Օփրա Ուինֆրին 2014թ. իր սիրած իրերի շարքում անվանել է սեփական նախագծերը:
Այսպես, 72-ամյա հաղորդավարուհու թոփում հայտնվել է Լասսե Հալսթրեմի «Համեմունքներ և կրքեր» ֆիլմը, որի պրոդյուսերներից մեկը հենց Ուինֆրին է:
Ուինֆրիի գիրքը՝ «Ինչ ես գիտեմ հստակ»-ը, ցանկում զբաղեցրել է երրորդ տեղը:
Ցուցակում ներկայացված են նաև բազմաթիվ աքսեսուարներ ու իրեր տան համար՝ սպասքի հավաքածուներ, ապարանջաններ, յոգայի գորգեր, շների մահճակալներ և այլն:















































