Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբետչը պատրաստվում է ամուսնանալ: Այս մասին հաղորդում է Huffington Post-ը:
BBC-ի նկարահանած «Շերլոք» հեռուստասերիալի աստղի ընտրյալը Սոֆի Հանթերն է: Նրանց նշանադրության մասին երկրպագուներն իմացել են The Times թերթի թարմ համարից: Ինքը՝ դերասանը, որևէ հայտարարություն առայժմ չի արել:












































