Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ կցուցադրեն մի դրվագ նվիրված Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի 50-ամյակին: Այս մասին հաղորդում է The Wrap-ը: Տոնական արարողությունը կայանալու է փետրվարի 24-ին:
Այն, որ արարողությունը նվիրված է լինելու գործակալ 007-ին՝ հայտարարել են շոուի պրոդյուսերներ Կրեյգ Զադանը և Նիլ Մերոնը: Այդ դրվագի մանրամասները նրանք չեն բացահայտել: Արդյոք այդ տեսարանին կմասնակցե՞ն ֆիլմի դերասանները՝ հայտնի չէ:
Այս տեղեկություններից հետո մամուլում լուրեր տարածվեցին, որ արարողությանը կարող է ելույթ ունենալ երգչուհի Ադելը: Եթե այդ լուրերը հաստատվեն, ապա տվյալ ելույթը Ադելի համար առաջինը կլինի 2013-ի ընթացքում: Երգչուհին ևս առայժմ չի մեկնաբանել իր մասնակցության մասին լուրերը:









































