Սույն թվականի նոյեմբերի 4-ին Հովհաննես Թումանյանի թանգարանի (Մոսկովյան փ. 40) մեծ դահլիճում տեղի ունեցավ Երևանցի խոջա Գրիգորի՝ 1664թ. Աշտարակում կառուցած կամրջի 350-ամյակին նվիրված §Հայկական կամուրջներ¦ խորհագրի ներքո ներկայացվող ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպվել է Հայկական հուշարձանների ուսումնասիրության հիմնադրամի կողմից, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ և հովանավորությամբ:
Ցուցահնդեսը կոչված է էլ ավելի ճանաչելի դարձնելու համաշխարհային քաղաքակրթության գանձարանում իր ուրույն տեղը զբաղեցնող բազմադարյան հայկական ճարտարապետության աշխարհիկ բնույթի տարատեսակ հուշարձանատեսակներից մեկը՝ կամուրջները, որոնցով այնքան հարուստ է գետառատ Հայկական բարձրավանդակը:
«Մեր հայրենիքը շատ հարուստ է մշակութային ժառանգությամբ, սական մի քիչ անարդարացի ձևով ավելի պաշտամունքային կառույցներից ենք տեղյակ, մինչդեռ մենք ունենք նաև այլ կառույցներ: Եվ քանի որ այս տարի բոլորում է Աշտարակի կառույցի 350 ամյակը, մտածեցի անդրադառնալ ամբողջ Մեծ Հայքի տարածքում դարերի ընթացքում ավելի քան 2000 տարվա կամուրջներին և ներկայացնել դրանց մի մասը»,-ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալը նշեց , որ նախկինում ևս իրենք եղել են նախաձեռնող մի շարք միջոցառումների, որի նպատակը եղել է հայաստանցիներին ճանաչելի դարձնել Հայաստանը:
§Յուրաքանչյուրիս հոգու պարտքը պետք է լինի ճանաչել և սիրել իր երկիրը: Ամեն ինչ պետք է բաժակաճառերի մակարդակից ավելի վեր լինի¦,-ասաց Արսեն Պետրոսյանը:
Ցուցադրությունը Հովհաննես Թումանյանի թանգարանում գործելու է մինչև նոյեմբեր 15-ը: Մուտքը ազատ է:







































