3-ամյա Տոլդո կատուն՝ Մոնտանայից, դարձել է իտալական մամուլի հերոսը՝ հուզելով հազարավոր մարդկանց սրտերը իր հավատարմությամբ:
Տոլդոյի տերը՝ Լոզելլին, որը կատվին իր տուն էր վերցրել, երբ վերջինս դեռ ձագուկ էր, մահացել է 2011թ. կյանքի 71-րդ տարում: Տոլդոն ներկա է եղել տիրոջ թաղմանը, հետևել արարողությանը:
Արդեն հաջորդ օրը Լոզելլիի այրին՝ Ադան, գալով գերեզմանոց, ամուսնու գերեզմանաթմբի վրա տեսել է իր ակացիայի տերևը: Կնոջ խոսքով՝ ինքը անմիջապես որոշել է, որ այստեղ կատվի «մատը խառն է», սակայն նրա դուստրը ծիծաղել է դրա վրա: Այդ ժամանակից ի վեր կատուն ամեն օրը այցելում է իր տիրոջ գեեզմանին՝ այնտեղ թողնելով փոքրիկ նվերներ՝ ճյուղեր, թղթե անձեռոցիկներ կամ մեկանգամյա օգտագործման բաժակներ, գրում է Ouest-france-ը:
«Ամուսինս շատ լավ էր վերաբերվում Տոլդոյին, հնարավոր է, կատուն շնորհակալություն է հայտնում նրան դրա համար»,- ասում է Ադա Լոզելլին:









































