Կատալոնական «Բարսելոնա»-ի լեգենդ Յոհան Կրուիֆը վերլուծել է Մադրիդի «Ռեալ»-ի խաղն ընթացիկ մրցաշրջանում: Հոլանդացին կարծում է, որ մադրիդյան ակումբի խաղում կան էլեմենտներ, որոնք ժամանակին կային «Բարսելոնա»-ի խաղում:
« «Ռեալ»-ի մարզիչները կրկնօրինակում են էլեմենտներ, որոնք «Բարսա»-ում կային տարիներ առաջ: Չմոռանանք, որ նույն «Ռեալ»-ն Իսպանիայի առաջնությունում 4:2 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսյեդադ»-ին, որն օրեր առաջ հեռացրեց գլխավոր մարզչին»,- Կրուիֆի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը վաստակած 24 միավորով Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է:







































