ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում երկուշաբթի օրը տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել է 2 տղամարդ: Փամփուշտներից մեկը կոտրել է նաև քաղաքապետի՝ մոտակայքում կայանած ավտոմեքենայի հետևի ապակին: Այս մասին գրում է TASS-ը՝ հղում անելով քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ, սերժանտ Խավիեր Սալազարին:
Նրա խոսքերով՝ անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել փողոցում մի խումբ երիտասարդների ուղղությամբ՝ նրանցից մեկին վիրավորելով ոտքից, մյուսին՝ որովայնախոռոչից: Քաղաքապետ Այվի Թեյլորի կայանած ավտոմեքենան պատահաբար հայտնվել է հրաձգության տակ:
Նշվում է, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, իսկ հրաձիգը ձերբակալվել է: Սկսվել է հետաքննություն:







































