Պատվիրատուին առաջարկված Apple ընկերության առաջին համակարգիչներից մեկը Նյու Յորքի Christe’s աճուրդի տանը աճուրդի է դրվել: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով Christe’s-ի ներկայացուցիչներին:
Apple 1 սարքավորման նախնական արժեքը 500-600 հազար դոլար է: Նշվում է, որ դա այդ տեսակի միակ պահպանված համակարգիչն է, որն անձամբ Սթիվ Ջոբսն է վաճառել հաճախորդին: Գործարքը կատարվել է 1976-ին՝ Ջոբսի ընտանիքին պատկանող ավտոտնակում: Ջոբսն այդ ժամանակ 21 տարեկան էր: Համակարգիչը ձեռք է բերել Կալիֆոռնիա նահանգի բնակիչը:
«Ամեն ինչ սկսվել Apple 1-ից և հենց այս համակարգչից: Տեսնելով iPhone-ով կամ iPad-ով խաղացող երեխային՝ շատ քչերը կհիշեն, որ սկիզբը դրվել է Apple 1-ից: Շատերը կցանկանան ստանալ այն սարքավորումը, որից սկսվել է թվային հեղափոխությունը»,- ասել է աճուրդի տան տնօրեն Էնդրյու Մակվինիշը:









































