Հայտնի է, որ երկար ժամանակ բարձրակրունկներ կրելը կարող է վնասել առողջությունը: Սակայն Բրիտանիայում կատարաված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ բարձրակրունկները նաև գաղտնի զենք են մարդկության գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար: Բարձրակրունկ հագնող կանայք ավելի գրավիչ են համարվում, քան նրանք, որոնք ցածրակրունկ կոշիկներն ավելի են նախընտրում:
Հետազոտողները հայտնաբերել են, որ բարձրակրունկներն ընդգծում են կանացիությունը՝ ընդգծելով մարմնի առավել կանացի մասերը, հայտնում է raut.ru-ն:
Գաղտնիքն այն է, որ բարձրակրունկներով կանանց քայլերը փոքր են, նրանց սրունքներն ավելի շատ են շարժվում, ինչը շատ է գրգռում տղամարդկանց: Ավելին, երբ փորձի ժամանակ տղամարդկանց ցույց են տվել ցածրակրունկ կոշիկով կնոջ լուսանկար՝ փակելով դեմքը, դեպքերի կեսի ժամանակ տղամարդիկ նրան շփոթել են տղամարդու հետ:
Հետազոտողները եզրակացրել են, որ բարձրակրունկները կարող են ավելացնել կանացի քայլվածքի սեքս-առանձնահատկությունները, որոնք կարող են գրգռել տղամարդկանց:










































