Մեծ Բրիտանիայում Corpus Christi կաթոլիկ քոլեջի 15-ամյա ուսանողն իրեն մեղավոր է ճանաչել իր ուսուցչուհու սպանության մեջ: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Հետաքննության ժամանակ դատախազությունը հրապարակել է դեռահասի հաղորդագրությունները, համաձայն որոնց` նա ծրագրել է սպանել ևս երկու ուսուցիչների, ինչպես նաև հղի աղջկան, ով, դեռահասի խոսքերով, սպանել է նրա չծնված երեխային:
«Ես հպարտանում են նրանով, ինչ արել եմ: Մինչև այժմ: Ես այլընըտրանք չունեի: Եթե նա չմահանար, ես կմահանայի»,- ասել է դատապարտյալը:
Առաջիկայում կհրապարակվի դեռահասի դատավճիռը, ըստ որի՝ նա պատիժ կկրի առնվազն 20 տարի:








































