Ամենայն հավանականությամբ, դերասանուհի Միշել Ռոդրիգեսին դուր է գալիս միայնակ լինելը: Այս մասին գրում է Lady.ru-ն:
«Ինձ դուր է գալիս միայնակ լինելը` որքան էլ որ դա զարմանալի է թվում»,-ասել է Ռոդրիգեսը: «Կարծում եմ` յուրաքանչյուր ոք պետք է մտածի և դադարի կյանքը շատ լուրջ ընդունել»,- հավելել է դերասանուհին:
Հիշեցնենք, որ «Ֆորսաժ» ֆիլմի 36-ամյա դերասանուհին օգոստոսին բուռն սիրավեպ էր ապրում Զաք Էֆրոնի հետ, իսկ մինչ այդ, ըստ շշուկների, նա մտերիմ հարաբերությունների մեջ էր սուպերմոդել Կարա Դելևինի հետ:









































