2 տարի տևած քննության արդյունքում ամերիկյան իշխանությունները եկել են այն եզրահանգմանը, որ IT հսկա Google-ը շուկայում առաջատարի դիրքը պահպանելու համար որևէ անօրինական մեթոդ չի կիրառում:
Դաշնային առևտրային հանձնաժողովի ղեկավար Ջոն Լեյբովիցն ասել է, որ քննությունը դադարեցվել է կողմերի համաձայնությամբ: Google-ն իր վրա է վերցրել ինտերնետ-գովազդում, նաև տեխնոլոգիաներում իր բիզնես-ռազմավարությունը ճշգրտելու պարտավորությունը:
Ընկերությունն իր վրա ոչ մի իրավաբանական պարտավորություն չի վերցրել: Նախօրեին հանձնաժողովի բոլոր 5 անդամները որոշել են առանց պատժամիջոցների դադարեցնել Google-ի նկատմամբ քննությունը:









































