Իրանի կառավարությունը 1150 տրիլիոն ռիալ (շուրջ 94 մլրդ դոլար) է հատկացրել արդեն սկսված ազգային նախագծերն ավարտին հասցնելու համար: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմիին:
2012թ. դեկտեմբերին հաղորդվում էր, որ ավարտվել է 2000 նախագիծ, որոնց համար ներդրվել է 40 տրիլիոն ռիալ (շուրջ 3.3 մլրդ դոլար):
Առավել մեծ չափի ներդրումներ են կատարվել Սպահանում, Խորասանում, Ռազավիում, Թեհրանում: Այդ մարզերում ստեղծվել է շուրջ 10 հազար աշխատատեղ` ասվում է հաղորդագրության մեջ:
Իրանի կառավարությունը և խորհրդարանը համաձայնել են ֆինանսավորել արտադրական սեկտորի նախագծերը, որոնք կիրականացվեն Զարգացման ազգային հիմնադրամից և նավթի արտահանումից ստացված եկամուտներից:









































