Աննախադեպ թվով օտարերկրացի ջիհադականներ են մեկնում Իրաք և Սիրիա: Ընդ որում՝ նրանք մեկնում են նաև այն երկրներից, որոնք նախկինում զինյալներ «չեն մատակարարել» գլոբալ ահաբեկչության համար: Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով ՄԱԿ ԱԽ-ի կոմիտեի՝ իր ձեռքի տակ հայտնված զեկույցին:
Փաստաթղթում հաղորդվում է, որ ԴԱԻՇ-ի և այլ ծայրահեղական խմբավորումների կողմից կռվելու համար Իրաք և Սիրիա է մեկնել 15 000 մարդ ավելի քան 80 երկրից:
«2010 թվականից սկսած՝ թվերը շատ անգամ գերազանցում են 1990-2010 թթ. օտարերկրացի զինյալ-ահաբեկիչների ընդհանուր թվին և շարունակում են աճել»,- նշվում է զեկույցում:










































