Կիրա Նայթլին դարձել է The Edit ամսագրի նոր համարի հերոսուհին: Այն նվիրված է նորաձև երևակայությանը և հագուստում հեքիաթային թրենդին, հայտնում է spletnik.ru-ն:
29-ամյա դերասանուհին ամսագրի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է վերաբերվում ֆեմինիզմին: Նա նաև բացատրել է, թե ինչու չպետք է սպասել սպիտակ ձիով ասպետին:
Դերասանուհու խոսքով՝ ինքը վաղուց հեքիաթների չի հավատում: «Ես նրանց հետևում եմ թողել: Ինչո՞ւ ես պետք է սպասեմ ինչ-որ ասպետի, որն ինձ պետք է փրկի»,- ասել է դերասանուհին:
Վերջին շրջանում Նայթլիին հետաքրքրում են գենդերային հավասարության խնդիրն ու հոլիվուդյան երկակի չափանիշները:
Ինչպես խոստովանել է Նայթլին, իրեն երբեք չեն հետաքրքրել սեքսուալ կանանց դերերը:

















































