Երգչուհի Թեյլոր Սվիֆթի «1989» կոչվող նոր ալբոմը 1,2 միլիոն օրինակով վաճառվել է առաջին շաբաթում (ավարտվում է նոյեմբերի 2-ին), հաղորդում է THR-ը։
Վաճառքի առաջին օրն իրացվել է ալբոմի 600 հազար օրինակ։ Nielsen SoundScan տվյալներով՝ դա 2014 թվականի լավագույն արդյունքն է։
Նոր ալբոմը Big Machine Records լեյբլին դուրս է եկել հոկտեմբերի 27-ին։ Դա Սվիֆթի հինգերորդ ստուդիական ձայնագրությունն է։







































