Վրաստանի եվրաինտեգրման հարցով պետական նախարար Ալեքսի Պետրիաշվիլին հայտարարել է, որ երկիրը իրականացնում է այցագրային ռեժիմի ազատականացման գործողություններ, հայտնում է Interfax-ը:
Դա հիմք է տալիս ենթադրել, որ Եվրամիության հետ առանց վիզային ռեժիմը կարող է ընդունվել արդեն 2015թ. գարնանը, ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությանը:
Դրանում ասվում է, որ «Վրաստանը բավարարել է ԵՄ-ի հետ այցագրային երկխոսության առաջին փուլի պահանջները, ու արդեն հնարավոր է սկսել ԵՄ-ի հետ երկրորդ փուլը»:
«Երբ այցագրային ռեժիմը ուժի մեջ մտնի, այն կվերաբերի Վրաստանի բոլոր քաղաքացիներին վերահսկվող տարածքներում, ինչպես նաև մեր աբխազ ու հարավօսիացի եղբայրներին» հայտարարել է Պետրիաշվիլին:







































