Tuesday, 30 06 2026
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին

Աշոտ Աղաբաբյանին` «Բուռնաշին» չօգնեց անգամ դատարանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` «Բուռնաշը», «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ում կառավարական օթյակում խոհանոցային և հավաքարարների աշխատանքները կառավարող Լիանա Շահբազյանից իր գումարը ստանալու նպատակով դիմել է դատարան, սակայն դեռ հաջողության չի հասել:

Նախ հիշեցնենք, որ 2013թ. «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանը հաղորդում էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի դեմ` նշելով, թե վերջինս սպառնացել է վերացնել իրեն և աղջկան, իսկ փեսան էլ առևանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Լիանա Շահբազյանը Աշոտ Աղաբաբյանին պարտք է շուրջ 20.200 ԱՄՆ դոլար: Նա ոստիկանությունում հայտարարել էր, որ Աշոտ Աղաբաբյանի աշխատասենյակում պարտքի վերադարձման հետ կապված խոսակցություն է եղել, և պատգամավորը սպառնացել էր, թե 2.000 ԱՄՆ դոլար կտա մեկին, որ իրեն ու աղջկան` Դիանա Շահբազյանին, վերացնեն: Ուստի տիկինն էլ, վտանգ զգալով և վախենալով սպառնալիքներից, դիմել էր իրավապահներին:

Այս գործը սկզբում գտնվում էր հատուկ քննչական ծառայության վարույթում, սակայն ավելի ուշ ՀՔԾ-ն գործը վերադարձրել էր ոստիկանության քննչական մարմիններին, քանի որ քաղաքացի Լիանա Շահբազյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում բավարար հիմքեր ձեռք չէին բերվել պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից դիմումատուի հասցեին սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալ:

Ու մինչ ոստիկանությունն էլ կհասցներ գործը կարճել, Աշոտ Աղաբաբյանը ժամանակ չէր կորցրել քաղաքացիական հայցով դիմել դատարան, որպեսզի օրինական ճանապարհով հետ ստանար իր գումարը:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս աղմկալի պատմությունից կարճ ժամանակ անց Աժ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը 2013թ սեպտեմբերի 5-ին դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Լիանա Շահբազյանից գանձել 20.200 ԱՄՆ դոլար: Բացի այդ՝ պատգամավորը պահանջել էր արգելանքի տակ դնել Լիանա Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը՝ Երևանի Պարոնյան փողոցի 9-րդ շենքի թիվ 40 հասցեում գտնվող նկուղը, որպեսզի այն բռնագանձելու միջոցով հնարավոր լիներ տիկնոջից ետ ստանալ պարտքը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում