Իսկապե՞ս գերհարուստ մարդիկ լավագույն կրթությունն են ստացել կամ հրաժարվել են կրթությունից և իրենց նվիրել բիզնեսին ու կարողություն կուտակելուն:
Համաձայն դոլարային միլիարդատերերի՝ նրանց գրեթե երկու երրորդը բարձրագույն կրթության վկայական ունի: Մեծ Բրիտանիայում 5 միլիարդատերերից 4-ը ստացել են բարձրագույն կրթություն:
Միլիարդատերերի կրթության մասին տվյալները ներկայացրել են միջազգային վերլուծական Wealth-X ու UBS Billionaire Census ընկերությունները:
Հետազոտության մեջ արտահայտված է ավելի քան 2300 միլիարդատերերի ծագման ու կարողության չափը, և հետազոտության արդյունքները խաթարում են ինքնուս հարուստի իմիջը, որը սովորել է շուկայում վաճառասեղանի հետևում:
Բացի բարձրագույն կրթությունից՝ միլիարդատերերի մեկ քառորդն ունի մագիստրոսի աստիճան, իսկ 10 միլիարդատերերից 1-ն ունի դոկտորական աստիճան:
Բացի դրանից՝ հետազոտությունը ցույց է տալիս, որ դոլարային միլիարդատերերը հիմնականում այցելել են աշխարհի ամենահեղինակավոր համալսարանները:
Համալսարանների հիմնական մասը, որտեղ սովորել են միլիոնատերերը, ամերիկյան էլիտար ուսումնական հաստատություններ են, որոնք գրավում են 20 հորիզոնականներից 16-ը:
էլիտար համալսարաններ
Փենսիլվանիայի համալսարանն այն հաստատությունն է, որտեղ սովորել են ամենից շատ թվով միլիարդատերերը: Սրան հաջորդում են Հարվարդի, Յելի, Հարավային Կալիֆոռնիայի, Փրինսթոնի, Կոռնելի ու Սթենֆորդի համալսարանները:
Մումբայի համալսարանը գրավել է վարկանշային աղյուսակի 9-րդ տեղը, ինչն արտացոլում է Հնդկաստանի տնտեսության աճը:
Բրիտանական միակ համալսարանը, որը հայտնվել է վարկանշային աղյուսակի 20-յակի մեջ, Էկոնոմիկայի լոնդոնյան դպրոցն է, որը 10-րդ հորիզոնականում է, ընդ որում՝ Օքսֆորդի ու Քեմբրիջի համալսարաններն ընդհանրապես չեն մտել 20-յակի մեջ: Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը 11-րդ տեղում է:
ԱՄՆ-ում սովորած միլիարդատերերի մեկ քառորդը այդ երկիր են ժամանել այլ երկրներից:










































