Բելառուսն ու Ռուսաստանը կարող են էներգակիրների դիմաց հաշվարկներում անցում կատարել ռուսական ռուբլու՝ առցանց համաժողովի ժամանակ հայտարարել է Բելառուսի Ազգային բանկի վարչության նախագահ Նադեժդա Երմակովան:
«Դոլարով հաշվարկի հիմնական ծավալները բաժին են ընկնում Բելառուսի կողմից ռուսական էներգակիրների ներկրմանը: Ներկայումս Ռուսաստանի բանկը բանակցություններ է վարում խոշորագույն ռուսական նավթագազային արտահանողների հետ՝ բելառուսական կողմի հաշվարկները ռուսական ռուբլի տեղափոխելու հնարավորության գնահատման համար»,- RIA Novosti-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նա:
Ավելի վաղ Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը հանդես էր եկել միջպետական հաշվարկներում ռուսական ռուբլու կիրառումն ընդլայնելու նախաձեռնությամբ:
Փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի հետագա աճը կբարձրացնի պետությունների ֆինանսական շուկաների ինտեգրումը, կնվազեցնի գործառական ձգձգումները և կնվազեցնի երկրների հակվածությունն աշխարհաքաղաքական ռիսկերին՝ նշել է Երմակովան:









































