Նյու Յորքում տղամարդը կնոջ է գլխատել ու ինքնասպան եղել՝ նետվելով գնացքի տակ: Այս մասին հայտնում է NBC-ն:
Իշխանությունները հայտարարել են, որ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են 60-ամյա գլխատված կնոջ մարմինը: 30-ամյա տղամարդու մարմինը, որը, ենթադրաբար, այդ կնոջ որդին է, հայտնաբերվել է մոտակա կայարանի մոտ:
Նշվում է, որ գնացքի բոլոր ուղևորները, որի տակ նետվել է տղամարդը, տարհանվել են և տեղափոխվել այլ կայարան:
Ներկայումս պարզվում են կատարվածի հանգամանքները:







































