ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ հնարավոր է համարում Էբոլա համաճարակի նկատմամբ հաղթանակը` նշելով, որ ԱՄՆ-ում վարակով միայն երկու մարդ է հիվանդացել, և երկուսն էլ բուժվել են: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Կարևոր է, որպեսզի ամերիկացի ժողովուրդը հիշեցնի իրեն, որ ամերիկյան հողում միայն երկու մարդ է Էբոլայով վարակվել: Ներկա դրությամբ երկու բուժքույրերն էլ բուժվել են»,- ասել է նախագահը:
«Բանն այն է, որ այդ հիվանդությանը կարելի է զսպել և դրան կարելի է հաղթել: Առաջընթացը հնարավոր է: Բայց մենք պետք է զգոն լինենք և վստահ լինենք, որ դրա շուրջ աշխատում ենք միասին»,- հայտարարել է Օբաման:








































