ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի «հարավում» ծայրահեղականության դեմ պայքարի համար իր ուժերն օգտագործելուն: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը Բրյուսելում Մարշալի գերմանական հիմնադրամում ելույթի ժամանակ ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Դաշինքը պատրաստ է Իրաքին աջակցել սեփսական բանակիկ ստեղծման հարցում և աջակցել այն երկրներին, որոնք արդեն ներգրավված են այդ տարածաշրջանում ծայրահեղականության դեմ պայքարում»,- նշել է նա:
Նա նաև հաստատել է Աֆղանստանից մինչև տարեվերջ ՆԱՏՕ-ի հիմնական մարտական ուժերի դուրսբերումից հետո այդ երկրում անվտանգությանն աջակցելու դաշինքի ձգտումը:









































