ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
«ԱՄՆ-ը համաձայն է Կիևում ԵԱՀԿ-ի տված և այլ միջազգային դիտորդների կողմից հաստատված նախնական գնահատականների հետ, համաձայն որոնց՝ այդ ընտրությունները համապատասխանել են Ուկրաինայի միջազգային պարտավորություններին»,- ասել է Քերին:
Նա նաև ընդունել է Ուկրաինայում քաղաքական գործընթացների թափանցիկությունը և հույս հայտնել, որ արդար ընտրությունները երկրի կողմից դոնբասյան հակամարտությունը հաղթահարելու տարրերից մեկն են:







































