Microsoft-ի Office 365 սերվիսն օգտագործողներն OneDrive-ում անսահմանափակ տարածություն կստանան: Այս մասին է ասվում ամպային պահեստի պաշտոնական բլոգում:
Անսահմանափակ տարածություն օգտագործողները կստանան մի քանի ամսվա ընթացքում, սակայն ցանկացողները տարածքությունը ստանալու համար պետք է հերթագվեն:
Ներկա պահին Office 365 օգտագործողները, բացի Microsoft Office-ի փաթեթային ծրագրերից, OneDrive-ում 1ՏԲ տարածություն են ստանում:







































