Քիմ Քարդաշյանը իր եղբորը`Ռոբին, խորհուրդ է տվել պլաստիկ վիրահատության դիմել, քանի որ այդպիսով նա կկարողանա ինքն իր հանդեպ վստահություն ձեռք բերել և իր վրա կենտրոնացնել մամուլի ուշադրությունը, գրում է Medikforum-ը:
«Քիմն ասել է նրան, որ եթե դու այնքան էլ գոհ չես քո արտաքին տեսքից, ուրեմն դա ուղիղ ճանապարհ է պլաստիկ բժշկի մոտ,- նշել է տեղեկացված աղբյուրը:- Ռոբը վերջերս շատ է դժգոհում, որ իր դեմքը փոխվում է, մաշկը ներքև է ձգվում և նա ծերի տեսք է ստանում: Քիմը հրամայել է նրան դադարել «լաց լինել» և բացել բանկային գրքույկը»:
«Քիմը եղբորը տարել է իր պլաստիկ բժշկի մոտ, որը նրան մի քանի սրսկումներ է արել,- շարունակում է աղբյուրը:-Արդյունքը նրան դուր է եկել, և նա խոստացել է մի քանի ամսից վերադառնալ նոր չափաբաժին ստանալու»:









































