Նյույորքյան Բրոդվեյում (ԱՄՆ) մեկնարկել է Սթինգի երգերի հիման վրա բեմադրված «Վերջին նավը» մյուզիքլը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ջո Մանթելլոյի բեմադրությանը թատերական քննադատների արձագանքը համարել լիովին դրական՝ չի կարելի: Այսպես. The New York Times թերթը պրեմիերայի արդյունքներով բեմադրությունն անվանել է հավակնոտ և գրավիչ, սակայն մեղադրել է որոշակի «ձանձրալիության» համար: Time Out New York ամսագիրը գրում է, որ մյուզիքլն աղմկոտ պրեմիերա էր, բայց դրան չէին բավարարում որոշ մանրուքներ, որոնք կօգնեին ցավակցել գլխավոր հերոսներին:
Police խմբի նախկին անդամ Սթինգը խոստովանել է, որ պրեմիերան իր համար եղել է «արտամարմնական փորձ»: «Այդ բոլոր մարդիկ ստեղծագործական գործընթաց են բերում այն, ինչ ես չեմ կարող»,- իր հարցազրույցում ասել է 63-ամյա երաժիշտը:
«Վերջին նավը» մյուզիքլի հիմքում ընկած են երգեր Սթինգի The Last Ship (2013) ալբոմից:









































