Նկարիչը գլուխգործոցներ կարող է ստեղծել ոչ միայն կտավի կամ թղթի վրա: Որպես այդպիսիք կարող են ծառայել շենքերի պատերը, մարդկանց մարմինը, կահույքը կամ ճանապարհները:
Ֆաբիան Օֆները իր ստեղծագործությունների համար որպես կտավ ընտրել է 200 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա՝ գրում է kulturologia.ru-ն:
Ferrari ընկերությունը նկարչին խնդրել էր իր California T նոր մոդելի վրա այնպիսի պատկեր ստեղծել, որն արտացոլեր այդ ավտոմեքենայի էությունը:
Նկարիչը որոշել է, որ նման աշխատանքի համար անհրաժեշտ է միանգամայն նոր մոտեցում: Ստեղծելով մեծ արագությամբ սլացող ավտոմեքենայի իմիտացիա՝ նա California T-ի ամբողջ մակերեսը ծածկել է տարբեր երանգի ներկերով՝ ճառագայթային ազդեցությամբ: Արդյունքում՝ Ferrari-ի նոր մոդելը բառիս բուն իմաստով շողում է նոր գույներով:
Երիտասարդ շվեյցարացի լուսանկարիչն առաջին անգամ չէ, որ փորձարկումներ է կատարում գույների հետ:

















































