Կանադայի խորհրդարանում հրաձգություն իրականացրած Միշել Զահիֆ Բիբոն ահաբեկչությունից առաջ ձայնագրել է տեսաուղերձ: Այս մասին գրում է The Toronto Sun-ը:
Ներկա պահին Կանադայի թագավորական ժանդարմերիան ստուգում է տեսագրության իսկությունը:
«Տեսագրության շնորհիվ մենք ստացել ենք համոզիչ ապացույցներ, որ Միշել Զահիֆ Բոբոյի հարձակումն ուներ գաղափարական և քաղաքական դրդապատճառներ»,- հայտարարել է թագավորական ժանդարմերիայի ղեկավար Բոբ Փոլսոնը:
Նա նաև հավելել է, որ հետաքննության ընթացքում հաջողվել է շատ բան իմանալ մինչ հարձակումը ահաբեկչի վարած կյանքի մասին:









































