Կանադայի բնակիչները երեք օրում հավաքել են ավելի քան 300 հազար դոլար՝ որպես օգնություն այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր զոհվել են Օտտավայի և Սեն Ժան սյուր Ռիշելյեի ահաբեկչությունների հետևանքով: Այս մասին տեղեկացնում է TASS-ը:
«Մեր հայրենակիցների խումբը չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը կազմակերպել է «Պահակախմբում կանգնածներին» հիմնադրամը և դիմել ոչ անտարբեր մարդկանց՝ օգնել Օտտավայում ռազմական հուշահամալիրի մոտ սպանված 24-ամյա Նաթան Սերիլոյի և 53-ամյա Պատրիս Վինսենտի ընտանիքներին, որին Քվեբեկ գավառում վրաերթի է ենթարկել իսլամիստի ավտոմեքենան»,- ասվում է հաղորդագրությունում:








































