Ադրբեջանի հասարակական կազմակերպություններն իրենց բողոքն են արտահայտում ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշման դեմ, որի համաձայն՝ Ադրբեջանը ներառվել է այնպիսի վտանգավոր երկրների ցուցակում, ինչպիսիք են՝ Աֆղանստանը, Սուդանը և Լիբիան, հաղորդում է Trend գործակալությունը:
«Մենք, լինելով ադրբեջանական երիտասարդական կազմակերպություն, այս տեղեկատվությունը համարում ենք ոչ օբյեկտիվ և կողմնակալ»,- ասել է Ադրբեջանի երիտասարդությանը Եվրոպա ինտեգրելու կազմակերպության ղեկավար Գյուլսել Սաֆարովան:
Գիտաարտադրական միության դաշինքի համանախագահ Ռուֆիզ Գոնագովը հայտարարել է, որ Ադրբեջանը վտանգավոր երկրների ցուցակում ներառելն անարդար դիրքորոշում է:
«Հիմնական նպատակն է վախեցնել երկիր այցելող բազմաթիվ զբոսաշրջիկներին, համոզել միջազգային ընկերություններին, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել Ադրբեջանում և միևնույն ժամանակ վնաս հասցնել Ադրբեջանի հեղինակությանը, խոչընդտել 2015թ. Ադրբեջանում օլիմպիական խաղեր անկացնելուն և վախեցնել երկրներին ու միջազգային կազմակերպություններին»,- ասել է նա:







































