Ծանր տնտեսական իրավիճակը և գործազրկության բարձր մակարդակը Եվրոպայում պատճառ են հանդիսացել ԵՄ 27 անդամ երկրներում շամպայնի սպառման կրճատման համար:
Ֆրանսիայի շամպայն արտադրողների ասոցիացիայի տվյալներով՝ Եվրոպան 5 %-ով կրճատել է շամպայնի սպառումը: Ֆրանսիայում, որը համարվում է փրփրուն գինու միաժամանակ և՛ էքսկլյուզիվ արտադրող, և՛ խոշորագույն սպառող, այդ ցուցանիշը նվազել է 4,9 %-ով:
«Ֆրանսիացիներն իրենց բնույթով հոռետես են»,- նշում է շամպայն արտադրող Անտուան Շիկեն: «Մենք դժվար ընտրություններ ենք ունեցել և գտնվում ենք տնտեսական այնպիսի վիճակում, երբ հարցականի տակ են դրվել հենց ԵՄ ինստիտուցիոնալ հիմքերը»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ 2012 թ. շամպայնի արտահանման 3 % աճ է գրանցվել: Խոսքը գինի ներկրող ամենախոշոր 2պետությունների` ԱՄՆ-ի և Ճապոնիայի մասին է, որոնց շուկա է արտահանվել համապատասխանաբար՝ 19,4 մլն և 7,9 մլն շիշ շամպայն:
Նշվում է նաև Չինաստանի` որպես շամպայնի ներկրողի անունը, ով հավակնում է խոշոր ներկրող պետությունների հետ հայտնվել նույն հարթությունում:







































