«Զոցիալֆերբանդ Դոյչլանդ» հասարակական-քաղաքական կազմակերպության ղեկավար Ուլրիկե Մաշերը հայտարարել է, որ արտասահման մեկնող թոշակառուների թիվը անհանգստացնող է:
«Մենք ուղղակի չենք կարող թույլ տալ արտաքսել այն մարդկանց, ովքեր կառուցել են այսօրվա Գերմանիան` ներդնելով իրենց ողջ ուժը», -ասել է Մաշերը:
«Սենյոր Փելես» կազմակերպության ղեկավար Արթուր Ֆրանկը, ով զբաղվում է Սլովակիայում ծեր գերմանացիների համար տներ փնտրելով՝ պնդում է, որ ճիշտ չէ գերմանացի թոշակառուներին արտասահման ուղարկելը «արտաքսում» անվանել։ Այս մասին հաղորդում է Interfax-ը:
2011 թ. տվյալներով՝ 7000 գերմանացի թոշակառու բնակվում է Հունգարիայում, 3000-ը` Չեխիայում, 600-ը` Սլովակիայում: Ծեր գերմանացիներն ապրում են նաև Իսպանիայում, Հունաստանում, Ուկրաինայում, Թայլանդում և Ֆիլիպիններում







































