Առաջներում փոքր երեխաներին բավական էր տիկնիկ կամ խաղալիք ավտոմեքենա նվիրել, իսկ այժմ նրանք Ձմեռ պապից iPad և նմանատիպ սարքավորումներ են խնդրում: Մանկական խաղալիքներ արտադրողները սարսափի մեջ են. իրենց արտադրանքն այժմ ոչ ոքի հարկավոր չէ, քանի որ տեխնիկան ավելի նախընտրելի է դարձել: Խնդիրն այն է, որ մանկական խաղալիքները երբեմն էլեկտրոնային տեխնիկայից ավելի թանկ արժեն, և բացի դրանից՝ հետագայում ավելի շատ պետք կգան:
Նշանակում է, դասական խաղալիքներն արդեն չեն կարող մրցակցել բարձրտեխնոլոգիականների հետ: Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ խաղալիքներ արտադրող խոշոր ընկերությունները շուտով կսնանկանան, նրանց եկամուտները միլիարդներով կնվազեն: Միայն այս տարի վաճառված խաղալիքների թիվն անցած տարվա համեմատ մի քանի միլիարդ դոլարով քիչ է: Որոշ ընկերություններ դեռ անցած տարվա սկզբին նշել են, որ իրենց եկամուտները նվազել են 50 %-ով, և այդ կապակցությամբ նրանք ստիպված են եղել իջեցնել այնպիսի խաղալիքների գները, ինչպիսիք են Բարբին և Hot Wheels-ը:
Բանն այն է, որ փոքր տարիքի երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում համակարգիչների առջև, քան սիրելի տիկնիկների և ավտոմեքենաների հետ: Առաջին անգամ այս խնդրի հետ խաղալիքներ արտադրողները բախվել են դեռ 80-ականներին, երբ շուկայում հայտնվեցին վիդեոխաղերը, սակայն արտադրողներին հաջողվեց խուսափել սնանկացումից:









































