ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հայ ժողովրդին Ամանորի տեսաուղերձ է հղել` հայերենով:Նա Ամերիկայի ժողովրդի անունից շնորհավորել է հայ ժողովրդին և նշել, որ ինքը և իր կինը վայելում են իրենց առաջին տարին Հայաստանում:
«Մենք գնահատում ենք հայ ժողովրդի ջերմ հյուրընկալությունը և հիանում ենք Հայաստանի բնական գեղեցկությամբ և հարուստ պատմությամբ»,- նշել է դեսպանը:
Դեսպանը նշել է, որ այս Նոր տարվա տոներն անցկացնելու են հինգ զավակների հետ` սպասելով իրենց առաջին թոռնիկին, ով լույս աշխարհ կգա հունվարին և դա հոյակապ նվեր է տոներին:
«Մաղթում ենք Ձեզ ամենայն բարիք, շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ»,- ասել է դեսպանը:









































