ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ, այսօր եղել է Արմավիրի մարզում տեղակայված զորամասերից մեկում:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժն ից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Ա. Գևորգյանը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել զինվորների առօրյային, հանդիպեց սպայական կազմի հետ: Փոխվարչապետը զինվորներին ու սպաներին շնորհավորել է Նոր տարվա և Ծննդյան տոների կապակցությամբ` մաղթելով խաղաղություն, կայունություն և առողջություն:





































