Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկի պարգևավճարը 2012-ի արդյունքներով կազմել է 4.17 մլն դոլար, ինչը 99 տոկոսով պակաս է անցած տարվա ցուցանիշից: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Այդ գումարի մեջ են մտնում 1.36 մլն դոլարի չափով աշխատավարձն ու 2.8 մլն դոլարի չափով տարբեր հավելավճարները:
2011 թվականին Կուկը ստացել էր 378 մլն դոլարի չափով պարգևատրում, որից 376.2 միլիոնը՝ բաժնետոմսերի տեսքով, որը Կուկը կարող է ստանալ միայն 10 տարի անց:
Սեպտեմբերին գրանցված ռեկորդային առավելագույն ցուցանիշից Apple-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 27 տոկոսով:







































