Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մասնակիորեն կամ ամբողջությամբ փակել են մետրոյի շուրջ 40 կայարան: Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսիի»-ն, «տրանսպորտային կոլապսի» պատճառ է դարձել մետրոյի աշխատակիցների գործադուլը, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում տոներին:
Գործադուլը սկսվել է այսպես կոչված «նվերների օրը», երբ խանութներում մեծ զեղչեր են, և հարյուր հազարավոր մարդիկ դուրս են գալիս գնումների: Առանց այդ էլ ծանրաբեռնված հասարակական տրանսպորտը չի կարողացել սպասարկել այդքան մարդկանց, որի հետևանքով կանգառներում գոյացել են հերթեր:








































