Friday, 03 07 2026
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով

«Նախագահական ընտրություններ»-ի բեմականացման մեջ ժողովրդին վերապահված պասիվ դիտորդի վիճակը ժամանակավոր է. Նախախորհրդարան

Նախախորհրդարանը հայտարարությամբ է հանդես եկել.
«Շուրջ մեկ ամիս առաջ` 2012 թ. նոյեմբերի 20-ին, Հայաստանի երեք տասնյակ քաղաքացիներ նախաձեռնեցին ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու և իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության ձևավորման գործընթացի մեկնարկը, և որպես այդ գործընթացի նախաձեռնող խումբ` իրենց հռչակեցին Նախախորհրդարան:

Սա պայմանավորված էր այն արձանագրումով, որ Հայաստանում առկա է պետականության գոյությանը սպառնացող բարոյա-հոգեբանական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և կառավարման` օրեցօր խորացող համակար-գային ճգնաժամ. որն իրական վտանգ է հանդիսանում հայրենիքում բնակվող հայության ֆիզիկական գոյության համար:

Նախախորհրդարանը համակարգային ճգնաժամի հաղթահարման առաջնային պայման է համարում արդյունավետ այլընտրանքային կառավարման ապահովումը, որին հասնելու համար հետամուտ է լինելու լուծել հետևյալ խնդիրները.

-մշակել ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու և իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության ռազմավարական հայեցակարգը,

-նախադրյալներ ստեղծել Հայաստանում և արտերկրում բնակվող համապատասխան կադրային ռեսուրսի ներգրավման համար,

-ապահովել նոր որակի պետության ձևավորման մեկնարկի համար անհրաժեշտ ներկայացուցչական մարմնի` Հիմնադիր խորհրդարանի կազմավորումը:

Այս խնդիրների լուծմանը ձեռնամուխ լինելով, Նախախորհրդարանն արդեն անցկացրել է մի քանի լիագումար նիստ, որոնց ընթացքում մշակել է իր գործունեության կանոնակարգային ու մեթոդաբանական փաստաթղթերը, կազմավորել է ռազմավարական հայեցակարգի մշակման ոլորտային աշխատանքային խմբեր: Այդ խմբերում ներգրավվում են Հայաստանում և արտերկրում բնակվող փորձագետներ և խորհրդականներ: Խմբերի աշխատանքը զուգահեռաբար կատարվում է երկու` ռազմավարական հայեցակարգի նախագծի տեքստի մշակման և հանրային լսումների կազմակերպման ուղղությամբ: Լսումներին որպես բանախոսներ են հրավիրվում տվյալ ոլորտում հայտնի մասնագետներ և վաստակ ունեցող անհատներ: Լսումները լինելու են բաց, և հեռարձակվելու են ինտերնետային կապով:

Արդեն կազմակերպվել է առաջին հանրային լսումը, որը նվիրված է եղել «Հայրենադարձությունը և ազգային անվտանգության մարտահրավերները» թեմային: Կարևորվում են նաև Նախախորհրդարանի արտագնա նիստերը, որոնցից առաջինը կայացել է Գյումրիում: Սկսել են նաև հանդիպումներ համակիրների հետ արտերկրում, մասնավորապես կազմակերպվել են Նախախորհրդարանի և նրա քարտուղարության անդամների հանդիպումներ Եվրոպայի մի շարք երկրներում և ԱՄՆ-ում:

Նախախորհրդարանի ծնունդը համընկավ Հայաստանում դասական կուսակցական քաղաքական դաշտի փլուզման հետ և սա պատահական չէր: Ներկայացուցչական ժողովրդավարության սնանկացումը պետք է ծներ անմիջական ժողովրդավարական, քաղաքացիական դաշտի անհրաժեշտ վերակազմակերպում՝ նոր ներկայացուցչական մարմինների անհրաժեշտ սաղմնավորմամբ:

Մենք, փաստորեն, ականատեսն ենք մեր երկրի քաղաքական պատմության քսանամյա շրջանի ավարտին և նորի ծնունդին: Նախախորհրդարանը վստահ է, որ մեր ժողովուրդը հաղթահարելու է քայքայվող քաղաքական դաշտին հատուկ հեղծուկ գորշությունը, դրանից բխող հասարակական անտարբերությունն ու հուսահատությունը: Իրենց մարդկային և ազգային արժանապատվությանը տեր կանգնելու պատրաստ քաղաքացիները հանրությանը համախմբվելու են արժանի նպատակի` նոր որակի պետության ձևավորման առանցքի շուրջ և ապահովելու են քաղաքական արատավոր շրջանից երկրի դուրսբերումը:

Քրեա-օլիգարխիկ վարչախմբի ու նրան լեգիտիմացնող ընդդիմության վերնախավի գործակցությամբ ձևավորված «քաղաքական» գործընթացներում՝ «նախագահական ընտրություններ» կոչվող բեմականացման մեջ ժողովրդին վերապահված պասիվ դիտորդի վիճակը ժամանակավոր է:

Քաղաքական թմբիրից արթնացող քաղաքացիների համար ակնհայտ է, որ ներկայիս «ընտրախավը» հանդիսանում է հանցագործ ու անձեռնհաս կեղեքիչների խումբ, որը պետությունը վերածում է գաղութի. և որը, ազգային շահերին համապատասխան կառավարելու փոխարեն, հարմարվելով միջազգային կոնյուկտուրային, իր նպատակն է դարձրել սեփական կլանային շահերի իրացումը ժողովրդի, երկրի ու պետության հաշվին:

Քաղաքացիները այլընտրանքային ընտրությունների միջոցով ծնելու են մեր պատմությանը արժանի իսկական ընտրախավ` Հիմնադիր խորհրդարան, նրան տալով իրենց դեմքը լինելու, հանցավոր վարչախմբին հեռացնելու և քաղաքական ճահիճը մաքրելու լիազորություններ:

Շնորհավորելով մեր ժողովրդի գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը ` Նախախորհրդարանը հավաստիացնում է, որ կուտակելով մտավոր ու մասնակցային անհրաժեշտ ներուժ, այն առաջիկա տարում կառուցիկ և անկոտրում ընթանալու է դեպի նշված նպատակի իրականացումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում